National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
1 / 1

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին Մինսկում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի ձեւավորմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ առաջադեմ երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ պայքարելու ահաբեկչության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ՝ կանխարգելելու համար նման երեւույթների կրկնությունը 21-րդ դարում: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այդ հարցում ակնկալելով ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am